Եթե ընտանիքում տղամարդը սիրում է իր կնոջը, նա իր անձն է սիրում. տեր Շահե քահանա Հայրապետյան
«Ընտանիքի գլուխը տղամարդն է, և ինչպես Քրիստոս իր եկեղեցին է պահում-պահպանում, այնպես էլ տղամարդը պետք է հոգ տանի իր կնոջը, բայց նաև կինը պետք է խոնարհ լինի, ընտանիքում սիրո հզոր կառույց ստեղծի։ Ընտանիքը հայերիս համար սրբության սրբոց է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Շահե քահանա Հայրապետյանը՝ խոսելով հայ ընտանքի նետված մերօրյա մարտահրավերների մասին։
«Կինը պետք է հոգատարության առարկա լինի տղամարդու համար։ Եթե տղամարդը սիրում է իր կնոջը, նա իր անձն է սիրում։ Մայրը հայ ընտանիքում գագաթն է։ Ես շնորհակալ եմ, որ Վեհափառ հայրապետը 2019 թվականը հռչակել է ընտանիքի տարի, որովհետև անցած տարվա նոյեմբերին պետք է Հայաստան գային ամենատարբեր «բարոյական» մարդիկ՝ շքերթ անելու, սակայն ժողովուրդը եկեղեցու հետ միասին խափանեց այն»,- ասաց հոգևորականը։
Ասուլիսին ներկա հոգեբան Լիլիթ Խաչատրյանն իր հերթին նկատեց, որ ավանդական հայկական ընտանիքում գլխավորը եղել է տղամարդը, որոշումները կայացրել է հենց նա, իսկ ահա կնոջը երկորդական դեր է տրվել։
«Ավանդական ընտանիքները միանձնյա որոշումներ կայացնող ընտանքիներ են։ Կնոջ ցանկություններն այդքան էլ հաշվի չեն առնվում։ Այժմ, սակայն, ընտանիքի հիմանական ծանրությունը դրվել է կնոջ վրա։ Այժմ մայրն ավելի շատ զբաղվածություն են ունենում դրսի աշխարհում և չի կարողանում մոր ֆունկցիան լիարժեք կերպով իրականացնել։ Այժմ կնոջ դերը բավական բարձրացել է, շատ դեպքերում տեղի են ունենում դերային խախտումներ։
Ֆինանսական հարցերը մեծամասամբ մնում են կանանց վրա, սակայն միաժամանակ նրանցից պահանջվում են ավանդույթային մոտեցումներ։ Կինը սկսումէ ըմբոստանալ, որ զիջողի և հնազանդվողի դերում լինել չի կարող։ Սա էլ դառնում է կոնֆլիկտների և ամուսնալուծությունների պատճառ»,- ասաց հոգեբանը։
Տեր Շահե քահանան էլ նշեց, որ եթե տղամարդն ընտանիքում ունենա իր, կինն էլ իր դերը, թնդանոթով անգամ հնարավոր չի լինի խաթարել բնականոն հարաբերությունները։
«Առաջարկում եմ վերադառնալ մեր ավանդական ընտանիքի մոդելին»,- ասաց նա՝ խիստ կարևորելով հայ ընտանիքում շատ երեխաներ ունենալու հանգամանքը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան