Apple ընկերությունը կարող է զբաղվել հագուստի արտադրությամբ
Apple ընկերությունը հայտ է ներկայացրել «Էլեկտրոնային ներկառուցված բաղադրիչներով կտոր» անվանումով ապրանք արտադրելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ենթադրվում է, որ տեխնոլոգիան կարող է օգտագործվել հագուստ ստեղծելու համար։ Ըստ հայտի, նյութը բաղկացած է մեկուսիչ և հաղորդիչ թելերից։ Առաջինները պետք է պաշտպանեն մաշկը հաղորդիչ լարերի հետ շփումից, իսկ երկրորդներն՝ ապահովել էլեկտրական ազդանշանի տարածումը։
Ենթադրվում է, որ նման կտորից ստեղծված հագուստը կարող է տեղեկություններ հավաքել այն կրողի մասին։ Այդ տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր է ստեղծել գլխարկ, որում կարելի է երաժշտություն լսել՝ ներկառուցված ականջակալների միջոցով։ Տեխնոլոգիան կարող է օգտակար լինել այլ սարքերի, օրինակ, ճկուն սմարթֆոնների ստեղծման գործում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին