Հատուկ ոչինչ չէր արվում, որ շենքը քանդվի, դա բացահայտ երևում էր. Հեքեքյան
«Հայաստանի Փոքրիկ երգիչներ»-ի՝ Արամի 23 պատմական հուշարձան շենքի մոտ ակցիա է ընթանում։ Ակցիայի հիմնական մասնակիցները երգչախմբի անդամներն են։
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ոչինչ չի արվում, ստացվում է՝ անարգում են, չեն կատարում վարչապետի հրահանգը, իսկ մնացածը թատրոն էր։ Մեզ այնպիսի պատասխաններ էին ուղարկում, որ թվում է, թե իրենք կամ հայերեն լավ չգիտեն, կամ մտավոր խնդիր ունեն, մենք մի հարց ենք տալիս, մեզ ուրիշ պատասխաններ են տալիս։ Հատուկ ոչինչ չէր արվում, որ շենքը քանդվի, դա բացահայտ երևում էր»։
Ինչ վերաբերում է առաջիկա քայլերին Հեքեքյանն ասաց, որ անպայման պետք է մտնեն դատարան։
Նրա խոսքով՝ երբ հնարավոր էր կանխել այս ամենը, չկանխվեց։ Հեքեքյանը նաև նշեց, որ պատկան մարմինները խուսափում են իր հետ հանդիպելուց։
«Պատմամշակության հուշարձանը եթե քանդվում է, նորից հավաքվում է, այն դադարում է լինել պատմամշակութային հուշարձան»,- հավելեց նա։
Ակցիայի ընթացքում լրագրողներին մոտեցավ Արամի 23, բնակարան 3 հասցեում բնակվող Մադլենա Սարոյանը և նշեց, որ տուժել է երեկ երեկոյան փլուզված պատի հետևանքով:
Երեկվանից ես չունեմ էլ բնակարան, շինարարության հետևանքով վնասվել է նաև իմ բնակարանը։ Անցած տարի հունիսին փլուզում եղավ, պատը ճաքել էր, քարեր թափեցին: Մեզ հորդորեցին տանից դուրս գալ: Ոչ մեկը ոչ եկել, ոչ ներողություն է խնդրել: Ես չունեմ բնակարան, ես որտե՞ղ եմ բնակվելու։ Տանը կպած շինարարություն են արել, ո՞վ է թույլ տվել: Գիշերն անցկացրել ենք վարձակալությամբ տրված բնակարանում»,- պատմեց բնակչուհին։
Նշենք, որ «Հին Երևան» թաղամասի մի հատվածում՝ ստորգետնյա ավտոկայանատեղիի և հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վտանգել են Արամի 23 հասցեում՝ պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը: Իսկ արդեն երեկ երեկոյան հուշարձանի վթարված պատը փլուզվել է։
Հարակից հրապարակումներ`
- «Փոքրիկ երգիչների» տարածքի հարցը լուծվել էր դեռ մինչեւ փլուզումը. Տիգրան Վիրաբյան
- Արամի 23-ի պատի փլուզումը պետք է դաս լինի. Ա. Մեսչյան
- Առկա է Արամի 23-ի մնացած հատվածի փլուզման վտանգ
- Փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը
- Մշակվում է Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի պահպանման 4-րդ նախագիծը
- Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
- Արամի 23-ի հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ մշնախը դիմել է Երևանի դատախազությանը
- Մշնախի հայտարարությունը՝ Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները