Փարիզում պայթյունից չորս մարդ է զոհվել
Փարիզի Տրեվիզ փողոցում գազի բալոնի պայթյունի պատճառով չորս մարդ է զոհվել։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները:
«Պայթյունի արդյունքում չորս զոհերից երկուսը հրշեջ են, երկուսը՝ քաղաքացիական անձ։ Տասը մարդ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, նրանցից մեկը հրշեջ է»,- ասել է նա։
Ներկա պահին տուժածների ընդհանուր թիվը 37 է։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան