Արամի 23-ի պատի փլուզումը պետք է դաս լինի. Ա. Մեսչյան
«Արամի 23-ի փլուզված պատը հնարավոր է վերականգնել և վերադարձնել շենքի մշակութային արժեքը»,- ասում է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում նա նշում է, որ, շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել:
«Փառք աստծո, մարդկային զոհեր չկան: Սա պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն այնպես, որ չլինի նույն պատմությունը: Կարծում եմ, որ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետև բավական անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուքների հետևանք էր: Կարելի էր պատը հանգիստ ամրացնել, խուսափել փլուզումից և հանգիստ շարունակել աշխատանքները», - ասել է գլխավոր ճարտարապետը։
Ա. Մեսչյանը հույս ունի, որ մշակույթի նախարարությունը, որի իրավասության տակ են հուշարձանները, «Հին Երևանի» ճարտապետի հետ միասին կմշակի մի նախագիծ, որով կապահովվեն գոյություն ոնեցող հուշարձանների պահպանությունը, և հուշարձանների շուրջ տեղի ունեցող որևէ շինարարություն չի վնասի գոյություն ունեցող կառույցները:
Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է երեկ երեկոյան։ Հենց այդ շենքն անցկացվում էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը։
Հարակից հրապարակումներ`
- Առկա է Արամի 23-ի մնացած հատվածի փլուզման վտանգ
- Փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը
- Մշակվում է Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի պահպանման 4-րդ նախագիծը
- Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
- Արամի 23-ի հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ մշնախը դիմել է Երևանի դատախազությանը
- Մշնախի հայտարարությունը՝ Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ
- Անհրաժեշտ է հրատապ փրկել Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանը
- Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանը փլուզման եզրին է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան