Խստորեն դատապարտում եմ այդ ատավիստական վարքագիծը. Ռուբեն Մելիքյան
Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա հարձակվելու դեպքին։
«Տեղեկացա, որ ամբոխավարության ջատագով մի քանի սուբյեկտներ (ինքնանվանումը՝ «ցուցարարներ»), մտացածին առիթով վեճ հրահրելով, անթույլատրելի գործողություններ են կատարել իր մասնագիտական աշխատանքը կատարող փաստաբանի՝ Arsen Mkrtchyan-ի անձի և գույքի նկատմամբ։ Դա կատարվել է ոստիկանների ներկայությամբ՝ դատարանի շենքի առջև։
Խստորեն դատապարտում եմ այդ ատավիստական վարքագիծը և համերաշխությունս հայտնում գործընկերոջս, որը այս ծանր պայմաններում ապահովում է ՀՀ քաղաքացու՝ պաշտպանության սահմանադրական իրավունքը»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները կրկին հավաքվել են
- Փաստաբանների պալատը փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցով ակումբի նիստ է հրավիրել
- Լկտիությունը, ինքնահավանությունը, աֆեկտիվ ապրումներն սկսել են առավել ցցուն դրսևորվել վերջին դեպքերում. Արշակ Գասպարյան
- Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի, ապա ապրիլին տեղի ունեցածը ակցիա էր ընդդեմ պետականության. Ս. Դանիելյան
- Դատախազություն. Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
- Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքել են ու հեղուկ շփել