Թուրքիայի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Սիրիայում առկա իրավիճակը
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայում առկա իրավիճակը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին։
Խոսակցության այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Մայք Պոմպեոն ուղևորվել էր Մերձավոր Արևելքի երկրներ՝ Հորդանան, Իրաք, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Քաթար, Բահրեյն, ԱՄԷ, Օման և Քուվեյթ։
Որպես այցի նպատակ՝ ԶԼՄ-ները նշել էին Իրանի դեմ հակազդեցության ուժեղացման քաղաքականությունը։