Սարրին պարտությունից հետո կտրում է մազերը
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին հայտարարել է, որ արդեն 5 տարի չի խախտում ավանդույթը և թիմի յուրաքանչյուր պարտությունից հետո կտրում է մազերը: 60-ամյա իտալացի մասնագետը նշել է, որ սնոտիապաշտ է և հավատում է, որ նման եղանակով անհաջողությունն իրենից վանում է:
«Երբ թիմը պարտվում է, գնում եմ մազերս կտրելու: Վերջին 5 տարիների ընթացքում այդպես եմ վարվում: «Նապոլիի» հետ 3 տարվա ընթացքում պարտվել ենք 12 անգամ»,- Սարրիի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» պարտություն է կրել 4 անգամ, որից 3-ը` Պրեմիեր լիգայում: Անգլիայի առաջնության 21-րդ տուրից հետո թիմը վաստակել է 44 միավոր և ընթանում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում: 22-րդ տուրում «արիստոկրատների» մրցակիցը «Նյուքասլն» է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան