Հայաստանում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը նվազել է
Հայաստանում 2018 թվականի հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 827 մլրդ 312.4 մլն մլն դրամ, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.9 տոկոսով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանքը նշված ժամանակահատվածում նվազել է 8.1 տոկոսով` կազմելով 795 մլրդ 319.5 մլն դրամ, բուսաբուծության արտադրանքի ծավալը նվազել է 12.2 տոկոսով, իսկ անասնաբուծությանը` 2.8 տոկոսով:
Ձկնորսության ոլորտում 2018 թվականի հունվար-նոյեմբերին 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 0.9%-ի աճ և կազմել 31 մլրդ 992.9 մլն դրամ:
Վիճակագրության համաձայն՝ 2018թ-ի նոյեմբերին 1 790 տոննա ձկան որս է կատարվել, որից ամբողջն իրացվել է: Ըստ աղբյուրի՝ 2017 թ-ի նոյեմբերի համեմատ ձկան որսը աճել է 2.3 տոկոսով: