Հայաստանում արևային էներգիայի արտադրությունն աճել է 48 անգամ
2018 թվականի հունվար-նոյեմբերին ամիսներին Հայաստանում արտադրվել է 7 105.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.4%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեից:
Վիճակագրության համաձայն՝ նախորդ տարվա 11 ամսվա ընթացքում ՋԷԿ-երի արտադրության ծավալն աճել է 27.8%-ով և կազմել 3 179.6 մլն կՎտ ժամ, ջերմային էներգիայի արտադրությունը՝ 43.2%-ով՝ կազմելով 34.8 հազար հեգաջոուլ:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ ավելացել են 1.6%-ով՝ կազմելով 2 132.5 մլն կՎտ ժամ։
Նշենք նաև, որ 2018թ-ին հունվար-նոյեմբերին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 4.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2017 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 48.0 անգամ:
Վիճակագրության համաձայն՝ 2018 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 1 787.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 23.9%-ով:
Հողմային էլեկտրակայանների կողմից էլ արտադրվել է 1.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նվազելով 17.6%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում