Կատյա Գալստյանն ու Թադևոս Պողոսյանը` Լիբանանի մրցաշարի հաղթողներ
Հայաստանի առաջատար դահուկորդներ Կատյա Գալստյանն ու Թադևոս Պողոսյանը մասնակցել են Լիբանանում կայացած միջազգային մրցաշարին, որը դահուկավազքի զարգացող պետությունների գավաթի խաղարկությունն է հանդիսանում: Ստուգատեսում ուժերն են չափել 5 երկրի 23 մարզիկներ:
Հայ դահուկորդները հիանալի մրցելույթներ են ունեցել և նվաճել են հաղթողի կոճումը: Թադևոս Պողոսյանը լավագույն արդյունքն է ցույց տվել 10 կմ ազատ ոճ մրցաձևում` ստանալով 85,14 վարկանշային միավոր, իսկ Կատյա Գալստյանը հավասարը չի ունեցել 5 կմ ազատ ոճում: Նա ստացել է 110,5 վարկանշային միավոր, ինչը լավագույնն է նրա մարզական կարիերայի ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան