Քաշքշոց ոստիկանների ու Մանվել Գրիգորյանի կալանքը պահանջող ակտիվիստների միջև
Գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիա անող էջմիածինցի ակտիվիստները ոստիկանների պահանջին հակառակ փակել են Երևան- Էջմիածին ճանապարհը։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ։ Ակցիայի մասնակիցները հրաժարվում են բացել ճանապարհը։
Ակտիվիստներից Ջիվան Աբրահամայանը հանդես եկավ հայտարարությամբ՝ խնդրելով իրենց մարզի բնակիչների կողմից ընտրված պատգամավորներին, քաղաքապետին միանալ իրենց։
«Եկեք, տեսեք ձեր ժողովուրդն ինչ է ասում։ Միգուցե դուք Ազգային ժողովում կարող եք 2/3- ով որոշակի հարց լուծել, մենք այդ հարցը ժողովրդով չենք կարողանում լուծում տալ։ Քանի որ մեր բանախոսներն եք Ազգային ժողովում, ուզում ենք մեր խոսքը փոխանցել ձեզ, դուք ամբիոնից ելույթ ունենաք։ Ձեզ այնտեղ 1 րոպե ժամանակ են տրամադրում, չեք ծուլանա մի երկու բառ կխոսեք։ Սպասում ենք ձեզ մեր հստակ դիրքորոշումը ներկայացնելու համար»,- ասաց նա։
Ջ. Աբրահամյանը նշեց, որ պատգամավորները գան, փոխանցեն իրենց ասելիքը, ըստ այդմ արդեն իրենց խնդիրն այսօրվա համար որոշակիորեն լուծված կհամարեն, դրանից հետո կորոշեն հետագա անելիքը։
Ջիվան Աբրահամյանն ասաց, որ այսօր ժամը 16։30-ին կբացեն ճանապարհը, իսկ երկուշաբթի կրկին կհավաքվեն։
«Մանվել Գրիգորյանը պետք է կալանավորվի։ Երկուշաբթի օրը նա պետք է անպայման կալանավորվի»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները կրկին հավաքվել են
- Դատախազություն. Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
- Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքել են ու հեղուկ շփել
- Վերաքննիչ դատարանի մոտ ցուցարարները պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին
- Մանվել Գրիգորյանը չզրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
- Դատախազությունը բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանին գրավով կալանքից ազատելու դեմ
- Գլխավոր դատախազ. Ամեն ինչ անելու ենք, որ Մանվել Գրիգորյանին ազատելու դեմ բողոքն այսօր մուտք լինի Վերաքննիչ դատարան
- Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ բողոքող քաղաքացիները պահանջում են հանդիպում գլխավոր դատախազի հետ
- Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին