Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց ԱԺ փոխնախագահների ընտրության հարցը։ Խորհրդարանի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում թեկնածուներից միայն մեկում կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցությունների կազմից ընտրված պատգամավորներից։
«Իմ քայլը» դաշինքի կողմից փոխնախագահների պաշտոնում առաջադրվեցին Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը։
«Սիրելի հպարտ քաղաքացիներ, ուզում եմ, որ իմանանք, որ ձեր յուրաքանչյուր ձայնը կարևոր է, քանզի դուք եք մեր դուխը, դուք եք մեր մեջքը, ուժը, ու քանի դեռ դուք մեր մեջքին կանգնած եք, մեզ չեն վախեցնում ոչ մի արտաքին թշնամի և ներքին խնդիրներ: Դուք եք մեր հեղափոխությունը, թող Աստված օրհնի ՀՀ-ն, Արցախի Հանրապետությունը և ողջ հայ ժողովրդին»,- ելույթում նշեց թեկնածուն։
Լենա Նազարյանն էլ նշեց, որ այսպիսի ծանրակշիռ վստահությունը նշանակում է մեծ ակնկալիքներ Ազգային ժողովից:
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե իրենց մասին ասում են, որ փորձ չունեն, թեկնածուն ասաց. «Ճիշտ է՝ պետական կառավարման համակարգում չեն ունեցել աշխատանքային փորձ, բայց ունեցել են մեծ պայքարի ու չհանձնվելու փորձ»։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահ
- ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Էնֆիաջյանի թեկնածությունը
- ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստանը» կառաջադրի Թանդիլյանի թեկնածությունը