Ելենա Աղաջանովա. Մենք պահանջում ենք, որ Փաշինյանը մեզ ընդունի
Առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին ներելու դեմ սկսած ստորագրահավքին միացել է 1 200 բժիշկ Հայաստանի տարբեր բուժհաստատություններից։ Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ հայտնի բժիշկ Ելենա Աղաջանովան այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց, ստորագրությունները հանձնվելու են հանրապետության նախագահին ու վարչապետին։
«Դա հասարակության կարևոր մասի կարծիքն է։ Մենք շարունակում ենք զանգեր ստանալ, օգնելու առաջարկներ»,-ասաց Ելենա Աղաջանովան։
Բացի այդ, էլեկտրոնային ստորագրահավաքին միացել են 3 300 ստորագրություն։
Սպանվածի ընտանիքի անդամները ստորագրությունները հանձնել են կառավարության նամակների բաժնի ղեկավարին։ Դիմումում նրանք հորդորել են վարչապետին հանդիպել իրենց։
«Այո, մենք ակնկալում ենք, պահանջում ենք, որ նա մեզ ընդունի։ Լսի մեր կարծիքը։ Մենք դեմ ենք, որ մարդասպանին, ով մանավանդ չի զղջացել սպանության համար, պետության կողմից ներում շնորհվի։ Իզուր չէ, որ այսքան մարդէ հավաքվել, այո, մեր ընկերներն են, ծանոթներն են, բայց նրանք թողել են ամեն ինչ եկել, քանի որ համաձայն են մեզ հետ, քանի որ վախենում են իրենց երեխաների համար։ Մենք երկրի ղեկավարությունից պահանջելու ենք ստույգ դիրքորոշում այս հարցի վերաբերյալ»,-ասաց նա։
Նա ցավ է հայտնում, որ նախորդ տարիներին մարդասպանին հերոսացրել են ու պակծառացրել, չեն խոսել՝ մտածելով նրա իրավունք է։
«Բայց հիմա բանը հասել է սրան, փաստորեն հասարակական կարծիքը հենց այնպես չէր ստեղծվում, բանը հասել է նրան, որ հանցագործը կարող է պետության կողմից ներում ստանալ։ Մենք կարծում ենք, որ տուժող կողմը պետք է տեղեկացված լինի դրա մասին։ Ի՞նչ է նշանակում, որ մենք մի օր կարող ենք պատահաբար փողոցում տեսնել նրան։ Մենք երկուսի համար էլ պահանջել ենք մահապատիժ, բայց դատարանի որոշմամբ, ինչ-որ հանգամանքներից ելնելով, մեկին տվել են 15 տարի, մյուսին՝ մահապատիժ։ Երբ մեկն ազատ արձակվեց, Մհեր Ենոքյանը սկսեց արդարանալու պրոցեսը»,-ասաց սպանվածի քույրը։
Հարակից հրապարակումներ`
- Ներում չշնորհել սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին. Ակցիա կառավարության դիմաց
- Դաժան սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանի ներման դեմ ստորագրահավաքին մի քանի հարյուր բժիշկ է միացել
- Նոր Հայաստան, սեր ու համերաշխություն գոռալով արյունոտ ձեռքերը չեն մաքրվում. Միխայիլ Աղաջանով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին