Մեգան Մարքլը մնացել է առանց թիկնապահի
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, մնացել է առանց անձնական թիկնապահի։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Fox News-ին, գրում է, որ Սկոթլանդ-Յարդի կից աշխատակիցը կես տարի է աշխատել դքսուհու հետ։ Նշվում է, որ նրա հեռանալու որոշումը կապված է ոչ թե Մեգան Մարքլի բարդ բնավորության, այլ նա նրա՝ «ժողովրդին մոտ գտնվելու» ցանկության հետ։
«Ի տարբերություն նրանց, ովքեր մեծացել են թագավորական ընտանիքում և սովոր են մշտապես գտնվել անվտանգության աշխատկիցների հսկողության տակ, Մեգանին դա սահմանափակել և անհարմարություն է պատճառել։ Գտնվելով այդ դիրքում, նա երբեք չի կարող գնալ առանց թիկնապահների, ինչը մեծապես խոչընդոտում է նրա գործողությունները»,- նշել է The Times-ի աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեգան Մարքլից հեռացել է նրա անձնական օգնականը։ Թագավորական ընտանքում 17 տարի աշխատելուց հետո շուտով կհեռանա արքայազն Հարրիի և նրա կնոջ անձնական քարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
- Մեգան Մարքլի եղբորն ուղարկել են սթափարան
- Մեգան Մարքլին սերիալ վերադառնալու համար առաջարկել են 6 միլիոն դոլար
- Մեգան Մարքլի համար կանխատեսվում է արքայադուստր Դիանայի ճակատագիրը
- Մեգան Մարքլը Քեյթ Միդլթոնի համար յուրահատուկ նվեր է պատրաստում
- The Fashion Awards-ի աստղերին արգելել են մոտենալ Մեգան Մարքլին
- Արքայադուստր Դիանայի սեղանապետի խորհուրդները՝ Մեգան Մարքլին
- Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը Սուրբ ծնունդն անցկացնելու են Մեգան Մարքլից առանձին
- Թողարկվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի լուսանկարով սուրբծննդյան բացիկ
- Հղի Մեգան Մարքլին համացանցում ծաղրում են
- Պուտինը, Թրամփը, Մեգան Մարքլը, սպանված Հաշոգին՝ նույն ցուցակում
- Մեգան Մարքլն իր նախկին օգնականին հասցրել է արցունքների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան