Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները ցանկանում են հանդիպել Փաշինյանին
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը։ Նիստը հետաձգվել է։ Դատարանի մոտ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիներից Ջիվան Աբրահամյանն ասաց, որ նախապես զգուշացրել էին, որ չեն հանդուրժելու ոչ մի պատճառով դատական նիստի հետաձգում, կոչ արեց սկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաներ։
Նա նշեց, որ իշխանություններից որևէ մեկի հետ չեն ուզում հանդիպել, բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
«Ժողովրդի 70 տոկոսը, ինչպես ես և այստեղ գտնվող տղաները, մեր քվեն տվել ենք Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Ջ. Աբրահամյանը։
Նրա խոսքով, ցանկանում են մի փոքր խմբով հանդիպել վարչապետի հետ, քանի որ շատ մտավախություններ ունեն։
«Պարոն վարչապետ, խնդրում ենք ձեք հետ հանդիպում, երեք օրվա մեջ կազմակերպեք այդ հանդիպումը»,- ասաց նա։
Նրանք այժմ «լռության քայլերթ» են իրականացնում Արշակունյանց պողոտայով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:
Մանվել Գրիգորյանը կալանավորված էր հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար
Հարակից հրապարակումներ`
- Քաշքշոց ոստիկանների ու Մանվել Գրիգորյանի կալանքը պահանջող ակտիվիստների միջև
- Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները կրկին հավաքվել են
- Դատախազություն. Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
- Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքել են ու հեղուկ շփել
- Վերաքննիչ դատարանի մոտ ցուցարարները պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին
- Մանվել Գրիգորյանը չզրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
- Դատախազությունը բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանին գրավով կալանքից ազատելու դեմ
- Գլխավոր դատախազ. Ամեն ինչ անելու ենք, որ Մանվել Գրիգորյանին ազատելու դեմ բողոքն այսօր մուտք լինի Վերաքննիչ դատարան
- Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ բողոքող քաղաքացիները պահանջում են հանդիպում գլխավոր դատախազի հետ
- Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին