«Յուվենթուսն» ուզում է ձեռք բերել Մոդրիչին
Թուրինի «Յուվենթուսը» հետաքրքրված է «Ռեալի» խորվաթ պաշտպան Լուկա Մոդրիչին ձեռք բերելու հարցում։ Լենտա.ռու կայքի հաղորդմամբ, Մոդրիչի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը, ընդ որում ֆուտբոլիստն առայժմ հրաժարվում է երկարաձգել այն։ Մոդրիչն առաջին անգամը չէ, որ հայտնվել է Ա Սերիայի թիմի ուշադրության կենտրոնում։ 2018-ի ամռանը նրան ցանկանում էր ձեռք բերել Միլանի «Ինտերը»։
Դեկտեմբերի 4-ին France Football –ը Մոդրիչին ճանաչել էր մոլորակի լավագույն ֆուտբոլիստ։ Անցյալ տարի նա նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և օգնել է ազգային հավաքականին նվաճել 2018 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալները։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա