Ռոբերտ Դե Նիրոն երբեք չի համաձայնի խաղալ Թրամփի դերը
Դերասան Ռոբերտ Դե Նիրոն պնդում է, որ երբեք չէր կարող խաղալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, քանի որ այդ դեպքում չէր կարող կիսել իր հերոսի ապրումները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bild am Sonntag։
«Յուրաքանչյուր կերպարի համար, որը ես պատկերում եմ, միշտ գտնում եմ ինչ- որ բան, որն առաջացնում է նրան կարեկցելու զգացում»,- ասել է 75-ամյա դերասանը։ Նա խոստովանել է, որ երկար է ուսումնասիրում նրան, ում պետք է խաղա, դիտարկում է մարդուն տարբեր անկյուններից։
«Թրամփի դեպքում ես ամեն օր նորից փորձում եմ գտնել գոնե մի բան, ինչը կարեկցելու զգացում կառաջացնի, սակայն դա ինձ չի հաջողվում, դա անհնար է։ Թրամփը եղել և մնում է խորապես հակակրելի իմ համար»,- նշել է Դե Նիրոն։ Դերասանը պնդում է, որ միակ պատասխանը, որ ինքը կտար Թրամփի դերում խաղալու առաջարկին, կլիներ. «Երբեք»։
Դե Նիրոն հայտարարել է, որ Թրամփին «ահավոր» և կատարյալ անբարոյական մարդ է համարում, որը վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի ու ժողովրդավարական արժեքների համար։ Ավելի վաղ դերասանն ու նախագահը արդեն միմյանց հասցեին սուր արտահայտություններ արել էին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան