Փաստաբան. Ես տեսնում եմ, որ բոլոր դատավորները խուսափում են Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը կարծում է, որ դատավորները խուսափում են իր պաշտպանյալի գործը քննել։
«Ես տեսնում եմ, որ դատավորները բոլորովին ցանկություն չունեն այդ գործը քննել ու փորձում են բոլոր հնարավոր տարբերակները խուսափելու համար։ Ինձ այդպես է թվում, որովհետև ես տեսնում եմ, թե ինչ հսկայական ճնշում կա այս գործով դատավորների վրա։ Ես հասկանում եմ այսպես. դատավորը մի կողմից հասկանում է, որ եթե օրենքով ամեն ինչ անի, պետք է որոշում կայացնի օգուտ Ռոբերտ Քոչարյանի, մյուս կողմից ինքը հասկանում է, թե ինչ տեղի կունենա, եթե հանկարծ նման որոշում կայացնի։ Այս դիլեման է, որ դատավորներին ստիպում է այս գործից խուսափել»,-ասաց փաստաբանը։
Ալումյանը դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկի հիմքերն էլ համոզիչ չի համարում։
«Դա բավականին երկար որոշում է, շարադրված է այնպես, որ առաջին հայացքից հիմնավոր թվում է, բայց ինձ համար դա համոզիչ չէ»,-ասաց Ալումյանը։
Հիշեցնենք, դատավոր Նելլի Բաղդասարյանի կողմից՝ հունվարի 10-ին, դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո, կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին ինքնաբացարկ է հայտնել պատճառաբանելով, որ հերթապահ չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:
Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, ում այսօր պաշտպաններն ինքնաբացարկ հայտնեցին, սակայն միջնորդությունը մերժվեց։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Դատարանը որոշեց մերժել դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը
- Օրբելյան. Ինքնաբացարկի հիմքը դատավորի ընտանիքի ու իմ միջև առկա կապն է
- Արամ Օրբելյան. Ինքնաբացարկի միջնորդություններ ունենք
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին
- «Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան
- Ալումյան. Մենք գտնում ենք, որ Քոչարյանը չպետք է կալանքի տակ գտնվեր
- Արամ Օրբելյան. Ես հույս ունեմ, այսօր ինչ-որ որոշում դատարանը կկայացնի
- Ալումյան. Գրավի չափը որոշելը թողել ենք դատարանի հայեցողությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան