Լեհ քաղաքապետին բարեգործական համերգի ժամանակ դանակահարել են
Լեհաստանի Գդանսկ քաղաքի քաղաքապետ Պավել Ադամովիցը ծայրահեղ ծանր վիճակում է՝ բարեգործական համերգի ժամանակ հենց բեմում դանակահարվելուց հետո։
Ինչպես հայտնել է RT-ն, համերգի ավարտին մի տղամարդ վազել է բեմ ու դանակով մի քանի հարվածներ հասցրել քաղաքապետին՝ հենց ամբոխի առաջ։
Սարսափելի միջադեպից սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր։ Նշվում է, որ այդ ամենն այնքան արագ է տեղի ունեցել, որ շատերը չեն էլ հասկացել, թե ինչ է կատարվում։
Դանակահարելուց հետո հարձակվողը մնացել է բեմում՝ ձեռքերը վեր պարզած։ Այնուհետ բարձրախոսով հայտարարել է, որ դիմել է այդ քայլին, քանի որ նախկինում «սխալմամբ դատապարտվել է» ու ազատազրկվել։
Այդ «խոշտանգման» համար հարձակվողը մեղավոր է համարել Քրիստոնեա-դեմոկրատական ու լիբերալ- պահպանողական կուսակցությանը, որի անդամ է Ադամովիցը։
Ոստիկանությունն այուհետ ձերբակալել է նրան։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան