Մեկնարկել է 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը
Մեկնարկել է ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստը։ Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի կվարի տարիքով ամենաավագ պատգամավորը՝ 73-ամյա Կնյազ Հասանովը։ Նիստին ներկա է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Օրակարգում ընդգրկված է 7 հարց՝ Հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ, Մշտական հանձնաժողովների ստեղծում, Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ և Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը:
Նիստը մեկնարկեց ՀՀ օրհներգով։
Շնորհավորելով ԱԺ նորընտիր պատգամավորներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը արգասաբեր աշխատանք մաղթեց. «Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների։ Պետական քաղաքական գործիչների և ողջ հասարակության ընդհանուր բարեխղճությունը և քաղաքացիական պատասխանատվությունը գլխավոր պայմանն են մեր ժողովրդի համախմբման, մեր պետականության ամրապնդման, մեր շեն, հուսալի ապագայի կերտման։ Հարգարժան պատգամավորներ, ձեր օրենսդրական ջանքերով պիտի ձևավորվեն անհրաժեշտ միջավայր ու հնարավորություններ մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման, գիտության, կրթության, մշակույթի առաջընթացի համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան