Օրբելյան. Ինքնաբացարկի հիմքը դատավորի ընտանիքի ու իմ միջև առկա կապն է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին պաշտպանական կողմն ինքնաբացարկ է հայտնել։ Նիստի ընդմիջման ժամանակ փաստաբան Արամ Օրբելյանը մանրամասնեց հիմքերը, իր ու դատավորի միջև առկա ընկերական որոշակի կապն է, նաև երկար ժամանակ Կապանում ընկերական շփում է ունեցել դատավորի որդու հետ, համադասարանցիներ են եղել, միասին բազում միջոցառումների են մասնակցել։
«Что? Где? Когда? ենք խաղացել, դաշնամուրի ենք գնացել։ Բացի այդ, դատավարը ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ, բացի այդ, նախագահող դատավորի խնամիները ևս մեր ընտանիքի հարազատներն են։ Ուղղակի Կապանը փոքր քաղաք է։ Այս առումով կա անաչառության հետ կապված արտաքին փոքրիկ էլեմենտ»,-թվարկեց Օրբելյանը։
Նա համարում է, եթե օբյեկտիվ կերպով գրավը կիրառվեր, ապա դա քննարկման առիթ էր դառնալու, Հատուկ քննչական ծառայությունն էլ կասեր, որ այն ապօրինի որոշում էր։
«Այդ պատճառով մենք դատարանին հայտնել ենք ինքնաբացարկ։ Գտնում ենք, որ նախորդ դատավորի՝ Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկը շատ ավելի հեռու կապերի շրջանակում էր, այնտեղ քննարկվում էր Վահագն Հարությանյանի հետ ունի ընկերական հարաբերություններ, ով նույն գործով անցնում է որպես մեղադրյալ, այսինքն այդ գործի մասին ունի ինչ-որ դիրքորոշում»,-ասաց փաստաբանը, ավելացնելով, որ դատախազությունը առարկել է ինքնաբացարկի միջնորդությանը։
Դատավոր Նելլի Բաղդասարյանի կողմից՝ հունվարի 10-ին, դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո, կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին ինքնաբացարկ է հայտնել պատճառաբանելով, որ հերթապահ չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:
Երկրորդ դատավորի ինքնբացարկն Օրբելյանը համարում է արդարացված, քանի որ հերթապահողն ինքը չի եղել։
Դատարանն այժմ խորհրդակցական սենյակում է, ասել են՝ որոշման մասին կտեղեկացնեն հեռախոսազանգի միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Օրբելյան. Ինքնաբացարկի միջնորդություններ ունենք
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին
- «Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել
- Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով մեղադրանքի կողմը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
- Արամ Օրբելյան. Ես հույս ունեմ, այսօր ինչ-որ որոշում դատարանը կկայացնի
- Արամ Օրբելյան. Այս պահին քննարկվել է ապացույցների թույլատրելիությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան