Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում կմասնակցի միջազգային խոշորագույն՝ «Աբու Դաբի կայունության շաբաթին
Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին Աբու Դաբիում կմասնակցի միջազգային խոշորագույն՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» / Abu Dhabi Sustainability Week - ADSW ֆորումին: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմից:
Ֆորումի բացմանը ներկա կլինեն 4000-ից ավելի մասնակից աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր: Ֆորումի նիստերից մեկում Հայաստանի նախագահը հանդես կգա ելույթով:
«Աբու Դաբի կայունության շաբաթը» հեղինակավոր գլոբալ հարթակ է, որի շրջանակում հայտնի պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, անվանի փորձագետներ, նորարարներ, խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ ներկայացնում են կայուն ապագայի կառուցման վերաբերյալ իրենց տեսլականը, քննարկում սոցիալական, տնտեսական, տեխնոլոգիական այն հիմնական միտումները, որոնք ձևավորում են աշխարհի կայուն զարգացումը: Այս տարի «Աբու Դաբի կայունության շաբաթվա» հիմնական թեմաներից մեկը կլինի թվայնացման եւ նորարարական տեխնոլոգիաների միավորումը, դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորություններն ու լուծումները, որոնք կարեւոր դեր են խաղում տնտեսական աճը, կայուն զարգացումն ու բարգավաճումը խթանելու գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան