Ղրղզստանում պղծել են քրիստոնյաների գերեզմանները
Ղրղզստանի Իսսիկ Կուլի շրջանի ոստիկանությունը սկսել է որոնել վանդալներին, ովքեր պղծել են Անանևո գյուղում գտնվող ուղղափառների գերեզմանները։
Ըստ աղբյուրի, նախնական տվյալներով հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը անհայտ անձինք կոտրել են 89 գերեզմանի քար ու խաչքար, այս ու այն կողմ են նետել ծաղիկներն ու ծաղկեպսակները։ Ոստիկանության տցյալներով, կոտրված է եղել 35 խաչքար, մարմարե երկու հուշարձան։
«Բոլորը շոկի մեջ են, ցավ են ապրում։ Ո՞ւմ է դա պետք։ Դիմել ենք տեղական իրավապահ մարմիններին, հույս ունենք՝ կբացահայտվի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նադեժդա Ուսովան։
Հունվարի 12-ին գերեզմանատնը հավաքվել են տեղացիները, ինչպես նաև իրավապահ մարմինների ղեկավարները։ Հարուցված է քրեական գործ մահացածի մարմնի ու նրա թաղման վայրի պղծման հատկանիշներով։ Գործը գտնվում է տեղական ոստիկանության վերահսկողության ներքո։
Աղբյուրը նշում է, որ վանդալիզմի ու մետաղե խաչեր գողանալու դեպքեր են գրանցվել նաև Ուզբեկստանում, Տաջիկստանում և Ղազախստանում։