Սամ մուժ, սամ ժենա
Օգնեիք լուծեինք մտքերի քաղաքական սումբուռը: Որքան մտածում եմ ԱԺ և Կառավարություն հարաբերության ու հավասարակշռության մասին, այնքան համոզվում եմ, որ դրանցից մեկն ավելորդ է դարձել: Համենայն դեպս՝ Հայաստանում:
ԱԺ մեծամասնությունից կազմավորվում է կառավարություն, այնուհետև կամ կառավարության առաջարկով, կամ պատգամավորների նախաձեռնությամբ սկսվում են գրվել օրենքներ, որոնք դրվում են կառավարական ԱԺ մեծամասնության քվեարկությանը, որին հետո պիտի այդ նույն մեծամասնության կառավարությունը դրական գնահատական տա ընդունած օրենքին ու կատարի:
Ինչու են պետք այսքան ծախսեր ու «գործատեղեր». Միգուցե կառավարությունը բավարարվի իր ներսում մասնագետ-օրենսդիրներո՞վ, եթե այսպես, թե այնպես գործում է մեծամասնությունից կառավարություն «հարաբերությունը»: Դեմոկրատիա՞ : Երբեք չեմ հասկացել ինչ է այն ենթադրում: Մեծամասնություն, որ համընդհանուրի՞ շահերն է ներկայացնում, կամ՝ բոլորից ընտրված մեծամասնություն, որ իր կամքն է թելադրում բոլորի՞ն:
Բոլորից էլ չէ:
Վերջերս Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե իրենք ժողովրդից ստացած համամասնությունը չեն խախտելու: Այդ դեպքում պետք չէր հարյուր տոկոսանոց ԱԺ լցնել, որովհետև ժողովրդի հիսուն տոկոսից ավելին ընտրել է ոչ մեկի: Չհաշված նրանց, ովքեր ուղղակի չանցան ԱԺ, դա ոչինչ:
Նոր ԱԺ ընտրություններից առաջ հասարակությունը հույս ուներ, որ կլինեն ընտրման նոր օրենք ու՝ նոր ձևեր, նոր բովանդակություն:
Այսօր նոր ԱԺ-ի առաջին նիստն է, բայց սոցցանցերում արդեն «ուրախ» են նկատել, որ վերադարձել ենք սովետ՝ պատգամավորներն իրենց գովում, իրենք ուրախանում են:
Գովում են, որ քվեարկությամբ անցնեն, ուրախանում են, որովհետև մեծամասնություն են՝ իհարկե կանցնեն:
Համատարած՝ երկու սումբուռ երնեկ մի տեղ:
Նույնիսկ այն պահն չէ, որ ասենք, թե՝ իրենք էլ որ չգովեն, էլ ով կգովի:
ՈՒ գովենք-չգովենք՝ սա է արդեն….
Հարակից հրապարակումներ`
- Վարք նախարարությունների-7. «Կլասիկայի ժանրով»
- Վարք նախարարությունների-6. Կամ՝ ասք վարչապետաց
- Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում
- «Կարո՞ղ է գառանտիյնի կտրոն էլ ուզեք», կամ՝ Վարք նախարարությունների- 4
- Վարք նախարարությունների -3
- Վարք նախարարությունների -2
- Վարք նախարարությունների – 1
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին