ՍԴ աշխատակազմը նոր ղեկավար ունի
Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար: Panorama.am-ը Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Մարիաննա Հակոբյանից տեղեկացավ, որ ՍԴ աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի աշխատանքային լիազորությունները դադարեցվել են ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Է. Ղազարյանը 2012- 2014 թթ. եղել է Վայոց ձորի մարզպետ, իսկ 2014-ի հոկտեմբերից՝ Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։