Ներում չշնորհել սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին. Ակցիա կառավարության դիմաց
Դաժան սպանության համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում քաղաքացիներ։
Ակցիայի մասնակիցների թվում են սպանվածի ընտանիքի հարազատները, ընկերները, նրա ընտանիքի անդամների գործընկերները, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներ, քաղաքացիներ։
Փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն ասաց, ակցիային մասնակցելու է եկել նախ Աղաջանովների հետ ծանոթանալու նպատակով, իրենց որդուն սպանած հանցագործին հնարավոր ներման դեպքում պատրաստ է տուժողին իրավաբանական օգնություն տրամադրել։
Լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ դատապարտյալի շահերը հաշվի առնելուց զատ, պետք է հաշվի առնվեն նաև տուժողի շահերը։
«Կա օրենսդրական խնդիր, օրենսդրության ու դրա ընկալման հետ։ Ներման գործընթացում տուժողների շահերը պաշտպանված չեն։ Մենք գործ ունենք ծանրագույն հանցագործության հետ։ Բացի կոնկրետ դեպքից, սա պետք է առիթ ու խթան լինի, որ կատարենք փոփոխություններ, հավասարապես հաշվի առնվեն թե դատապարտյալի, թե տուժողի շահերը։ Բացի այդ, լրագրողական համայնքի կողմից պետք է քննության առարկա դառնա էթիկան, քանի որ տարիներ շարունակ եղել է միակողմանի, ուղղորդված տեղեկատվություն»,-ասաց Մելիքյանը։
Նա համարում է, որ աղմուկ հանած նման դեպքերի գործընթացներից հասարակությունը պետք է տեղյակ լինի, իհարկե, ոչ ամբողջությամբ։
«Օրինակ, պետք է հայտնի լինի, թե ներման խնդրագրում, դատապարտյալն ընդունո՞ւմ է, թե՞ չի ընդունում իր մեղքը»,-ընդգծեց նա։
Լուսանկարները՝ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան