Արամ Օրբելյան. Ինքնաբացարկի միջնորդություններ ունենք
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում մեկնարկած նիստին, որտեղ քննվում է նրա կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց նրա փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Նշենք, որ միջնորդությունը կքննվի դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։
«Այսօր երկու միջնորդություն է քննարկվելու, ՀՔԾ-ի կողմից կալանքի երկարացման ու նախկինում տրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ֆորմալ առումով նույն միջնորդությունը չեն, և պետք է առանձին քննվեն, սակայն չգիտենք, թե ինչպես դատավորը կորոշի»,-ասավ փաստաբանը։
Հարցին, թե ինչու Ռ. Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին, Օրբելյանը մանրամասնեց, որ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություններ ունեն, կարծիք հայտնեց, որ ավելի վերը նշված միջնորդությունները չեն քննվի։
«Նիստից հետո կասեմ, ինչ հիմքերով»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ դատավոր Նելլի Բաղդասարյանի կողմից՝ հունվարի 10-ին, դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո, կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին ինքնաբացարկ է հայտնել պատճառաբանելով, որ հերթապահ չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:
Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով դատավոր Արթուր Մկրտչյանի որոշումը՝ պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի վերաբերյալ, կհրապարակվի այսօր՝ ժամը 17:15-ին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին
- «Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել
- Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով մեղադրանքի կողմը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
- Ալումյան. Մենք գտնում ենք, որ Քոչարյանը չպետք է կալանքի տակ գտնվեր
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին