Գործադիր իշխանությունում իմ պարեկն ավարտված է. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանն իր ելույթը սկսեց ազգային էպոս «Սասունցի Դավիթ»-ից մեջբերումով, այնուհետև նշեց. «Այժմ գործադիր իշխանությունում իմ պարեկն ավարտված է»։
Նրա խոսքով՝ տրամաբանական է, որ այս գումարման Ազգային ժողովի օրենսդրական օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցնելու նոր ձևավորվելիք կառավարության ծրագիրը:
«Ես անելու եմ ուժերիս ներածը կառավարության ծրագրի ու դրա իրականացման շուրջ խորհրդարանական առավելագույն և ամենալայն հնարավոր կոնսոլիդացիան ձևավորելու համար, քանի որ հավատում եմ, որ մեր ժողովրդի յուրաքանչյուր պատվիրակ ձգտելու է աշխատանք գործադրել մեր երազած Հայաստանի կերտմանը։ Խորհրդարանը պետք է լինի նախաձեռնող և հրաժարվի տարիներ շարունակ արձագանքողի ստանձնած իր դերից»,- ասաց Միրզոյանը։
ԱԺ նախագահի թեկանծուի կարծիքով՝ քննարկումները, փոխզիջումների կամքը կարող են հնարավորություն տալ այս Ազգային ժողովին ձևավորել որոշակի համատեղ, միասնական, համաձայնեցված օրակարգ։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու
- ««Իմ քայլը» պատրաստ է ընդդիմությանը թույլ տալ ԱԺ հաշվիչ հանձնաժողովում 2-ական տեղ ունենալ»
- Նոր Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում. Արմեն Սարգսյան
- Սկսվում է խոստումների իրականացման հետևողական, համառ փուլը. ՀՀ նախագահ
- Յոթերորդ գումարման ԱԺ առաջին նիստի օրակարգում ընդգրկված հարցերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները