Բաբայանին ես Ազգային ժողով չեմ բերել, նրան ժողովուրդն է բերել. Գագիկ Ծառուկյան
«Արդեն վաղուց՝ որոշ ժամանակ է, Էդիկ Բաբայանը ոչ թե անվտանգության պետ է, այլ Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնականը։ Սարգսյան Արամն է անվտանգության պետը»,- այսօր՝ ԱԺ անդրանիկ նիստից առաջ, պատասխանելով լրագրողների հարցին՝ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Հաջորդ հարցին՝ Բաբայանին ԱԺ բերել է, որպեսզի վերջինս անձեռնմխելիություն ստանա և խուսափի քրեական պատասխանատվությունից, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.
«Պարոն Բաբայանին ես Ազգային ժողով չեմ բերել, նրան ժողովուրդն է բերել, որ ամենաշատ ձայներն է հավաքաել»։
Նա խոստացավ նիստին գրանցվելուց հետո պատասխանել լրագրողների բոլոր մյուս հարցերին։
Լրագրողներն, այնուամենայնիվ, հետաքրրքվեցին՝ Ծառուկյանի կարծիքով, ԱԺ փոխնախագահի պաշտոնն իրե՞նց, թե Լուսավոր Հայաստանին բաժին կհասնի։
«Ինձ ինչի՞ եք հարցնում»,- հարցին հարցով պատասխանեց ԲՀԿ առաջնորդը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան