Առարկում ենք. «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար
«Մեր նախնական դիրքորոշումը առարկում ենք, նիստի ընթացքում դիրքորոշումն ավելի կհստակեցվի»,– լրագրողների հետ զրուցում ասաց «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության հետ կապված։
Հարցին, թե կալանքը երկարաձգելու ի՞նչ նոր հիմնավորումներ եք ներկայացրել, նա ասաց. «Չէ, կներեք, չեմ կարող ասել, քանի որ փակ դատական նիստ է, բնականաբար, գաղտնիք է»։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը։
Հիշեցնենք նաև, որ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Ես տեսնում եմ, որ բոլոր դատավորները խուսափում են Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց
- Ալումյան. Դատարանը որոշեց մերժել դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը
- Օրբելյան. Ինքնաբացարկի հիմքը դատավորի ընտանիքի ու իմ միջև առկա կապն է
- Արամ Օրբելյան. Ինքնաբացարկի միջնորդություններ ունենք
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել
- Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով մեղադրանքի կողմը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
- Ալումյան. Մենք գտնում ենք, որ Քոչարյանը չպետք է կալանքի տակ գտնվեր
- Արամ Օրբելյան. Ես հույս ունեմ, այսօր ինչ-որ որոշում դատարանը կկայացնի
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան
- Արցախի խորհրդարանի 3 ուժեր կոչ են անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել այլ խափանման միջոց
- Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվում է անձնական և քաղաքական վենդետա. Վիկտոր Սողոմոնյան
- Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխության միջնորդության քննարկումը
- Ալումյան. Գրավի չափը որոշելը թողել ենք դատարանի հայեցողությանը
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը կքննի վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները