Սպանված Միխայիլ Խաչատուրյանի մայրը դիմել է դատարան
Մոսկվայի Բուտիրսկի դատարան գրանցել է դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի մոր հայցը՝ իր բնակարանի գրանցումից հանել քույրերից ավագին՝ Քրիստինա Խաչատրյանին։
Ռիա նովոստիին Քրիստինայի փաստաբան Ալեքսեյ Լիպցերն ասել է, որ տատիկը ցանկանում է աղջկան հանել իր տան գրանցումից։ Դատական նիստը հունվարի 21-ին:
«Միխայիլ Խաչատուրյանի մայրը՝ Լիդա Խաչատուրյանը, խնդրում է դատարանին Քրիստինայի հանել բնակարանից։ Բնակարանը տատիկի սեփականությունն է։ Նա, որպես սեփականատեր, իրավունք ունի գրանցումից հանել մարդկանց։ Այդ նպատակով նա դիմել է դատարան։ Ավելի վաղ նա նույնկերպ՝ դատարանի միջոցով, դուրս է հանել նաև աղջիկների մորն ու եղբորը, որոնք գրանցված էին այդ տանը»,- հայտարարել է Լիպցերը։
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու մարմին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերից կրտսերը վերադարձել է դպրոց
- Խաչատուրյան քույրերին թույլ են տվել շփվել բոլորի հետ, ովքեր կապ չունեն քրեական գործի հետ
- Դատարանն օրինական է ճանաչել Խաչատուրյան քույրերից ավագի ազատ արձակման որոշումը
- Խաչատուրյան քույրերը՝ մեկուսարանից դուրս
- Խաչատուրյան քույրերն ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճից
- Խաչատուրյան քույրերից մեկին ազատ են արձակել
- Դատարանը կարող է ազատ արձակել Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերից երկուսը կրկին տեղափոխվել են մեկուսարան
- Խաչատուրյան քույրերից երկուսը մեղսունակ են ճանաչվել
- Խաչատուրյան քույրերից ավագն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության
- Փորձագետները Խաչատուրյան քույրերից կրտսերին՝ հոր սպանության պահին անմեղսունակ են ճանաչել
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից երկուսը կսովորեն մեկուսարանին կից դպրոցում
- Մոսկվայի օմբուդսմենը քննադատել է դպրոցի գործողությունները, որտեղ սովորել են Խաչատուրյան քույրերը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը «ստի դետեկտորի» միջոցով ցուցմունք կտան
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերն ընդունել են մեղքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին