Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական էջը։
Պուտինը նշել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամական բարի ավանդույթների, փոխադարձ հարգանքի վրա։
«Հույս ունեմ, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կխթանի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական հարթությունում ինտեգրոցիոն գործընթացների զարգացմանը։ Դա , անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին»,-ընդգծել է ռուսական պետության ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան