Դատախազը չպատասխանեց՝ ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Սեյրան Օհանյանին
Հատուկ քննրական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Վահագն Մուրադյանը՝ պատասխանելով հարցին, թե Ս.Օհանյանին մեղադրանք առաջադրվա՞ծ է, թե՞ ոչ։
Մեկ այլ հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը), նա չպատասխանեց, ասաց մնացածը՝ հետագայում։
Ավելի վաղ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտաարարել էր՝ քայլեր են ձեռնարկվում, որ Սեյրան Օհանյանը Հայաստանից չկարողանա հեռանալ։
Հիշեցնենք, որ 2008 թ. մարտի 1-ին Սեյրան Օհանյանը եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ապրիլին նշանակվել է պաշտպանության նախարար։
Նշենք, որ այս պահին Մարտի 1-ի գործով մեղադրանքներ են առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Միքայել Հարությունյանին, Յուրի Խաչատուրովին, Արմեն Գևորգյանին, Սամվել Մայրապետյանին, Վահագն Հարությունյանին
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել
- Սեյրան Օհանյան. Ես փախուստի երբևիցե չեմ դիմել, կյանքում չեմ էլ մտածի «Ժողովուրդ»
- Ամեն դեպքում Սեյրան Օհանյանի անունը չկար, որ գաղտնազերծված պահպանվել է. Տոնոյանը՝ 0038 հրամանի մասին
- ՀՔԾ պետ. Քայլեր ենք ձեռնարկելու, որ Սեյրան Օհանյանը Հայաստանից չհեռանա
- Հարցաքննության է կանչվել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը