Հոբելյանական համերգ. Տիգրան Մանսուրյան
Հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված հոբելյանական համերգ: Երեկոյի ընթացքում կհնչեն մաեստրոյի կամերային ստեղծագործությունները: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ելույթ կունենան Խաչատրյան տրիոն (դաշնակահարուհի Արմինե Գրիգորյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան), մեցցո սոպրանո Աննա Մայիլյանը, ալտահար Մաքսիմ Նովիկովը և Արթուր Եղիազարյանը (սոպրանո սաքսոֆոն):
Մուտքն ազատ է:
Նշենք, որ հունվարի 27-ին լրանալու է մաեստրո Մանսուրյանի 80-ամյակը։
Հարակից հրապարակումներ`
- Համահայկական երգչախմբի համերգին առաջին անգամ հնչելու է Մանսուրյանի «Վերածննդից-հաղթանակ»-ը
- Տիգրան Մանսուրյանը՝ ՀՀ նախագահի 2017թ. հատուկ մրցանակակիր
- Ռիգայում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին
- Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը՝ գլխավոր մրցանակակիր
- «Եթե ես հիմա հաղթեմ, նոր սերնդին ծանր կացության մեջ կդնեմ». Տիգրան Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն առաջադրված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգում
- Տիգրան Մանսուրյանը՝ «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի դափնեկիր
- «Զվարթնոց»-ում տեղի կունենա «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգ-երեկո
- Ցավից պետք է ազատվել. Տիգրան Մանսուրյան
- Մեր խնդիրը ոչ թե լեզուն պետականությունից վտարելն է, այլ տեր կանգնելը. Մանսուրյան
- Արթիկից Սայաթ-Նովա դուրս չեկավ, այլ դուրս եկավ Տիգրան Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյանի գործերի յուրօրինակ համերգներ՝ Հառիճավանքում, Վանաձորում և Արցախում
- Տիգրան Մանսուրյան. Հուզվելու պահերն այնքան շատ էին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան