Ալումյան. Դատարանը որոշեց մերժել դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը կքննի դատավոր Արթուր Մկրտչյանը։ Դատարանը որոշել է մերժել դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը։
«Դատարանը պատճառաբանեց, որ Արամ Օրբելյանի հետ իր կապերն այնքան չեն, որ ազդի իր անաչառության վրա»,-նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Վերջինը նշեց, միջնորդությունն արել են, որպեսզի վաղը դատախազները չշահարկեն պարոն Օրբելյանի ու դատավորի այդ հարաբերությունները։ Հիշեցնենք, որ դատախազը առարկել է ներկայացված միջնորդությանը։
«Մենք մեր մասով արեցինք այդ ամենը, բացահայտեցինք այդ հարաբերությունները, դատարանն ու դատախազը գտան, որ դա չի ազդի անաչառության վրա»,-ասաց փաստաբանը։
Նա տեղեկացրեց, որ դատարանը չի էլ սկսել քննել Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։ Դատարանի նախագահին իրենք հարցեր են ուղղել դատավորի ընտրության վերաբերյալ, պատասխաններից պարզ կլինի այդ հիմքով ինքնաբացարկ կհայտնե՞ն դատավորին, թե՞ ոչ։
«Դատարանի կազմը պետք է ընտրվի օրենքի հիման վրա։ Հերթապահների ցանկի մեջ բացի այս դատավորից եղել է ևս 5 կամ 6 դատավոր։ Մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչ սկզբունքով է հենց նրան հանձնարարվել։ Հուսով եմ, որ արտառոց ու հակաօրինական բան չի պարզվի»,-նշեց նա։
Հաջորդ դատական նիստը նշանակված է վաղը ժամը 11-ին։ Ալումյանն ասաց՝ նիստին Քոչարյանը չի մասնակցի, նպատակահարմար չի գտել։
Հարակից հրապարակումներ`
- Օրբելյան. Ինքնաբացարկի հիմքը դատավորի ընտանիքի ու իմ միջև առկա կապն է
- Արամ Օրբելյան. Ինքնաբացարկի միջնորդություններ ունենք
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին
- «Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան
- Արամ Օրբելյան. Ես հույս ունեմ, այսօր ինչ-որ որոշում դատարանը կկայացնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան