Նորընտիր որոշ պատգամավորներ դժվարացան գրանցվել
Այսօր՝ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստի ժամանակ, երբ նիստը վարող պատգամավոր Կնյազ Հասանովը գործընկերներին խնդրեց տեղադրել քարտերը և նախապատրաստվել գրանցման, գրանցվել կարողացավ ընդամենը 100 պատգամավոր։
Հասանովն արձանագրեց փաստը՝ կարծիք հայտնելով, որ գուցե չգրանցված մնացած 32 պատգամավորները կոճակը ճիշտ չեն սեղմել։
Նա հորդորեց կրկին նախապատրաստվել գրանցման։ Այս անգամ գրանցվեց 120 պատգամավոր, իսկ մյուս 12-ի գրանցման հարցը Կնյազ Հասանովը հանձնարարեց քարտուղարությանը։
Այնուհետև նա ներկայացրեց խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգը՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, ԱԺ նապագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, կառավարության առաջարկությամբ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում և կառավարության ծրագրին հավանություն տալու հարց։
Հարակից հրապարակումներ`
- Սկսվում է խոստումների իրականացման հետևողական, համառ փուլը. ՀՀ նախագահ
- Բաբայանին ես Ազգային ժողով չեմ բերել, նրան ժողովուրդն է բերել. Գագիկ Ծառուկյան
- Մեկնարկել է 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան