11 մշտական հանձնաժողով՝ խորհրդարանում
Ազգային ժողովն այսուհետ կունենա 11 մշտական հանձնաժողով։ Հարցն այսօր դրվեց քվեարկության և ընդունվեց։ Նշենք, որ քվեարկության փորձ արվեց մի քանի անգամ, քանի որ որոշ պատգամավորների մոտ կրկին կոճակը սեղմելու և քվերակությունը գրանցելու հետ կապված խնդիր էր առաջացել։
Մինչ քվերակությունը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ նախագծում որոշ փոփոխություններ են եղել՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների առաջարկներից ելնելով։
Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անվանման մեջ առաջարկվող փոփոխության համաձայն՝ այն կկոչվի Տարածաշրջանային և Եվրասիական ինտերգրման հարցերի հանձնաժողով։ Տնտեսական հանձնաժողովում էլ կավելանա «ներդրումներ» բառը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ բոլոր հանձնաժողովները պետք է համաչափ ծանրաբեռնվածություն ունենան. Էդմոն Մարուքյան
- ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա երկուսով
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան