ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա երկուսով
Խորհրդարանում քննարկվում է ԱԺ յոթերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին հարցը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է հանձնաժողովների թիվը, անվանումները և գործողությունները հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծ։
Նախագիծը ներկայացրեց «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Ի տարբերություն նախորդ՝ 5-րդ և 6-րդ գումարման, այս գումարման խորհրդարանում մշտական հանձնաժողովների թիվը 11-ն է, թիվն ավելացել է երկուսով։ Դրանք են՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը և Տարածաշրջանային ինտեգրման մշտական հարցերի հանձնաժողովը»։
Պատգամավորը ներկայացրեց՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն են՝
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, որը կունենա 12 անդամ
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 14 անդամ
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամ
Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամ
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 11 անդամ
Պետա-իրավական հարցերի հանձնաժողով 15 անդամ
Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ նախատեսվում է ունենալ 11 անդամ
Տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամ
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 15 անդամ
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով:
Նա նշեց, որ երեք մշտական հանձնաժողովի ղեկավարումը կվերապահվի խորհրդարանական ընդդիմությանը: Հայտնի էր, որ մարդու իրավունքների և հանրային հարցերի, ինչպես նաև Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարումը վստահվում է «Բարգավաճ Հայաստան», իսկ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան