Գործադիր իշխանության կողմից պատվեր կա, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ. Ալումյան
«Կալանավորումը պետք է կիրառվի այն ժամանակ, երբ առկա են կալանավորման հիմքերը և պայմանները: Երբ խոսքը գնում է Ռոբերտ Քոչարյանի մասին, դատարանների վրա շատ ավելի մեծ ճնշում կա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Մեծ պատվեր կա, որ պարոն Քոչարյանը գտնվի կալանքի տակ»,- ասաց նա՝ նկատելով, որ պատվերը ներկայիս գործադիր իշխանության կողմից է:
Հայկ Ալումյանը նաև նշեց, որ ստանդարտ պատճառաբանություններ են բերվում առ այն, որ կալանավորման պայմանները չեն փոխվում, քանի որ Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ գտնվելով, իբրև կխոչընդոտի քննությանը կամ կարող է թաքնվել քննությունից:
«Դատարանն այսպիսի հարց ուղղեց, թե արդյոք պարոն Քոչարյանը փորձե՞լ է քննությանը խոչընդոտել: Քննիչը պատասխանեց, որ չէ, չի փորձել խոչընդոտել քննությանը: Հետո շարունակեց և ասաց, որ գիտեր, որ խոչընդոտելու դեպքում դա կարող էր կալանավորման պատճառ հանդիսանալ»,- նշեց պաշտպանը։
Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյան էլ իր հերթին լրագրողներին հայտնեց, որ այսօրվա դատական նիստում քննիչը ներկայացրել է իր միջնորդությունը, դատարանը հարցեր տվեց քննիչին, դառախազներին, պաշտպաններն իրենց առարկություններն են հայտնել։
Հարցին՝ ինքն անձամբ միակարծի՞ք է քննիչի միջնորդության հիմքերին, նա դրական պատասխան տվեց, սակայն , թե որոնք են հիմքերը, ասաց, որ հայտնել չի կարող։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց
- Ալումյան. Պատճառաբանությունն ընդունելի չէ
- Արամ Օրբելյան. Ինքնաբացարկ ենք հայտնել դատավորին
- Փաստաբան. Ես տեսնում եմ, որ բոլոր դատավորները խուսափում են Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին
- «Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել
- Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով մեղադրանքի կողմը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
- Ալումյան. Մենք գտնում ենք, որ Քոչարյանը չպետք է կալանքի տակ գտնվեր
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան
- Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվում է անձնական և քաղաքական վենդետա. Վիկտոր Սողոմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին