Զարուհի Փոստանջյան. Ոչինչ չի փոխվել մեր երկրում, ուղղակի ՀՀԿ-ն փոխարինվել է ՔՊԿ-ով
«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը համարում է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությանը հասարակությունը գնահատական կտա 1-2 ամիս անց։
«Ոչ ավել՝ 1-2 ամիս սպասենք, և գնահատականը կտրվի հանրության կողմից, դա կլինի արդար գնահատական։ Իսկ եթե ես գնահատելու լինեմ անցած ինն ամիսների աշխատանքը, ապա կարող եմ ասել, ոչինչ չի փոխվել մեր երկրում, ուղղակի տեղի է ունեցել տեղափոխություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Փոստանջյանը։
Նա թվարկեց, որ երկրորդ ուժը մնացել է երկրորդ ուժ արդեն տարիներ շարունակ, ուղղակի ՀՀԿ-ին փոխարինել է ՔՊԿ-ն։
Շուրջ 12 տարի քաղաքականությամբ զբաղված Զարուհի Փոստանջյանը հասկանում է՝ Հայաստանը իրավական պետություն չի։
Ինչ վերաբերում է խորհրդարանի խոսնակի պաշտոնում Արարատ Միրզոյանի՝ միաձայն ընտրվելուն, ապա բանախոսը դա վտանգավոր ցուցիչ որակեց։
«Դա խոսում է այն մասին, որ Հայաստանում չկա բազմակարծություն։ Խորհրդարանը պետք է լինի բազմակարծության կենտրոն, եթե այն իրապես ներկայացնում է ազգի բոլոր հատվածները, ապա պետք է ներկայացնի նաև այդ հատվածների կարծիքները»,-ասաց Փոստանջյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին