Մեծ աշխատանք ունենք՝ խթանելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման արագացումը. Ռուբեն Ռուբինյան
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրն առայժմ վավերացրել են մի քանի երկրներ։ Եվրոպական ցանկացած երկրում ընտրությունները կարող են ազդել վավերացման ընթացքի վրա, և դա բնականոն գործընթաց է»,-ԱԺ նիստի ժամանակ ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։
«Մենք բոլորս մեծ աշխատանք ունենք տանելու՝ խթանելու գործընթացի արագացումը»,- ասաց նա։
Անդրադառնալով դիվանագիտական ծառայության մեջ գտնվող անձանց՝ ժամանակ առ ժամանակ խորհրդարանի առջև հաշվետու լինելու հնարավորության հարցին՝ պատգամավորը նկատեց՝ նորանշանակ դեսպանները կարող են հրավիրվել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով։
Նա նշեց, որ ՀՀ շահն առաջ տանելու համար կանի հնարավոր ամեն ինչ՝ գործի դնելով նաև միջազգային իրավունքի գործիքակազմը։
Պատգամավոր Գոռ Գևորգյանը Ռուբինյանից հետաքրրքվեց՝ ինչպիսին է Մերձավոր Արևելքում՝ Եգիպտոսում, Լիբանանում և Սիրիայում ՀՀ արտաքին քաղաքականության նրա տեսալականը։
Վերջինս նկատեց, որ Մերձավոր Արևելքը կարևորագույն տարածաշրջան է հայկական սփյուռքի և աշխարհաքաղաքական առումներով։
«Կարծում եմ՝ մենք պետք է ակտիվացնենք մեր հարաբերությունները այս պետությունների հետ՝ թե կառավարության, թե խորհրդարանի մակարդակներում»,- ասաց Ռուբինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «168 Ժամ». ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ամբողջությամբ կվավերացվի՞ մյուս տարի
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարևոր գործիք է Հայաստանում ընթացող բարեփոխումները խրախուսելու համար. ՄՆացականյան
- ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը մտել է ինտենսիվ փուլ. փոխնախարարի պաշտոնակատար
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքումից մեկ տարի անց գործընթացի տեմպը բավարար չէ. Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան