«Ջավախքը» ՌԴ-ից վերադարձել է մեդալներով և Գրան Պրիով
Ռուսաստանում հունվարի 8-11 տեղի ունեցած Ազգային մշակույթի և ֆոլկլյորի համառուսական մրցույթից «Душа народа моего» (Ազգիս հոգին) «Ջավախք» ազգագրական համույթը վերադարձել է մեդալներով և Գրան Պրիով։ Jnews-ի հաղորդմամբ, նախագծին մասնակցել են մոտավոր 30 համույթ, ընդհանուր ելույթների քանակը 127 է եղել։ Ախալքալաքի «Ջավախք» համույթը համերգին մասնակցել է 22 հոգանոց անձնակազմով։ Առաջին պարը եղել է վրացական «Աբխազուրին», իսկ երկրորդը հայկական «Սուիտան»։ Երկու պարային համարներն էլ արժանացել են առաջին հորիզոնականին։ «Ջավախք» համույթը արժանացել է նաև մրցույթի Գրան Պրիին։
«Երկու պարի համարներով էլ գրավելով առաջին հորիզոնականը, մենք մտածեցինք՝ դա է ու վերջ, սակայն հետո արժանացանք նաև Գրան Պրիի», – ասել է «Ջավախք» համույթի ղեկավար Ալիկ Քսպոյանը։
Նա կարևորել է ռուսաստանաբնակ հայերի ոգևորությունն ու ցուցաբերած աջակցությունը։
Նախագծին մասնակցելու ամբողջ ֆինանսական ծախսը հոգացել են սաների ծնողները և անսամբլի ղեկավարը։ Անսամբլը արդեն ստացել է տարբեր երկրներում համերգ-մրցույթներին մասնակցելու հրավերներ և առաջարկներ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում