Ներկայացվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները
«Ազգային ժողովում արդեն ձևավորված 11 մշտական հանձնաժողովներից 8-ի նախագահներին առաջադրելու իրավունք, ըստ Դոնթի բանաձևի, ունի մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը, երկուսը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և մեկը՝ «Լուսավոր Հայաստանը»,- ԱԺ մշտական հանձնաժողովների հարցի քննարկման ժամակա հայտարարեց Աժ նախագահ Արարատ Միրզոյանը։
Այնուհետև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց մշտական հանձնաժողովների նախագահների՝ իրենց թեկնածուների անունները։
Նարեկ Զեյնալյան՝ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Ռուբեն Ռուբինյան՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Մխիթար Հայրապետյան՝ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Արման Եղոյան՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Անդրանիկ Քոչարյան՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Վլադիմիր Վարդանյան՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Վարազդատ Կարապետյան՝ Տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողով
Բաբկեն Թունյան՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով։
«Բարգավաճ Հայաստանից» Սերգեյ Բագրատյանն էլ ներկայացրեց իրենց թեկնածուների անունները՝
Նաիրա Զոհրաբյան՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Միքայել Մելքումյան՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում են Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին