Ադրբեջանում հակահայական հիստերիան էլ ավելի ուժգնանում է. Էլիբեգովա
1990 թվականին hունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իրագործվել է հայության ցեղասպանություն, սպանվել և խեղվել են հայուրավոր, արտաքսվել են տասյակ հազարավոր հայեր: Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանում առհասարակ չեն հիշատակում Բաքվի ջարդերի մասին։
«Քարոզչությունն աշխատում է հետևյալ կերպ. իրենք նշում են հունվարի 20-ը որպես իրենց համար բավականին տխուր օր, որովհտեև այդ օրը սովետական տանկերը մտան Բաքու, որպեսզի մեկ շաբաթ տևած հայկական ջարդերը ինչ- որ կերպով կասեցնեն։ Ադրբեջանցիները ներկայացնում են դա որպես ազատատենչ ադրբեջանցիների ազատության համար պայքարն ինչ-որ կերպ ձախողելու փորձ։
Բնականաբար, չի հիշատակվում դրանից մեկ շաբաթ առաջ հայկական թաղամասերում կազմակերպված հայերի ջարդերի մասին, երբ մարդիկ ձեռքներին ունենալով քարտեզների վրա նախապես նշված հայերի հասցեները, զինված տարատեսակ սառը զենքով, հայերի տներով ման էին գալիս և մարդկանց տարատեսակ դաժանությունների ենթարկում՝ սպանություն, բռնաբարություն, կտտանքներ։ Այդ բոլոր փաստերը հավաքված են, ցավոք սրտի դատական պրոցես չկա ի տարբերություն Սումգայիթի։ Դա ադրբեջանական քարոզչությանը ժամանակի ընթացքում տվել է հնարավորություն, որ այդ ամեն ինչ շրջեն, որ դա հայերի ու սովետական ԿԳԲ-ի գործն է, ինչն անհեթեթություն է»։
Ադրբեջանագետը վստահ է, որ հնարավորություն ունենալու դեպքում Ադրբեջանը նորից կկրկնի, հիշեցրեց, որ Բաքվում վերջին 100 տարվա ընթացքում երեք անգամ են եղել հայերի ջարդերի՝ 1904-1905 թվականներին, 1918 թվականին, 1990 թվականին, որին նախորդել են 1988 թվականի Սումգայիթի ջարդերը և «այսպես ասած լավ չհասկացող հայերի համար կրկնեցին Բաքուն»։
Հարցին, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը, որպեսզի կանխի նման վայրագությունները, որպեսզի չկրկնվեն նման դեպքերը, որը պետք է լինի հայկական դիվանագիտության գործը, Ա. Էլիբեգովան ասաց. «Շատ խորքային ու բարդ հարց է, որովհետև Ադրբեջանի ներսում վերահսկել հայատյացության հիստերան, մենք, ցավոք սրտի, հնարավորություն չունենք։ Մեր մաքսիմալ հնարավորությունն է դրա մասին իրազեկել միջազգային հանրությանը, որ այսպիսի իրավիճակ է այդ երկրում, որևէ բան չի փոխվել, հակահայկական հիստերիան էլ ավելի ուժգնանում է, հերոսացվում են մարդասպաններ, օրինակ Սաֆարովի դեպքը, ապրիլյանի ժամանակ Սլոյանի կտրված գլխը պարզած երգող, արտասանող քաղաքացիները գյուղերում շրջում էին։ Պետք է անընդհատ ուշադրություն դարձնել, թե ինչ է կատարվում հարևան պետությունում։ Դեռ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք ներազդել երկրի ներսում իրավիճակին»։
Ինչ վերաբերում է միջազգային հանրության ազդեցությանը, նա նշեց, որ այդ հարցում միջազգային հանրությունն ազդեցության մեխանիզմ շատ չունի։
«Եթե երկրի ներսում ճնշվում են մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, անելիքը պարզ է. կան եվրոպական կառույցներ, որոնց միացել է Ադրբեջանը, կան վերահսկող օրգաններ, որոնք պետք է հսկեն իրավիճակը, կա միջազգային մամուլ, իրավապաշտպանական տարբեր կազմակերպություններ, որոնք բարձրաձայնում են խնդիրը։ Հայատյացության դեպքում խուսափում են դրա մասին խոսել։ Չնայած ՄԻԵԴ-ում քննման փուլում գործ ունենք՝ ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորների և քաղաքացիական անձերի դիակների առանձնակի դաժանության խոշտանգման վերաբերյալ, որտեղ հստակ նշվում է, որ նման գործողություների շարժառիթը հենց հայատյացությանն է։
Եթե դատը վերջնական ճանապարհն անցի ու ՄԻԵԴ-ն իր որոշման մեջ արձանագրի հայատյացության դրսևորման արդյունքը, այդ հարցի շուրջ կունենք շատ լավ միջազգային իրավական փաստ»։
Հիշեցնենք, որ 1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին հայության զագնվածային ջարդեր: Դրանք դարձան 1988-1990 թթ Ադրբեջանում իրականացված հայ ժողովրդի Ցեղասպանության գագաթակետը: 1988 թ փետրվարի 26-29-ը Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո, Բաքվում ծայր առան հայության հետապնդումներ, առաձնակի դաժանությամբ սպանություններ, հրապարակային կտտանքներ, հայերին պատկանող բնակարանների թալան, գույքի զավթում: Հայությանը բռնի վտարում էին կացարաններից և հեռացնում աշխատանքից: 1990 թ հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ: Դրանք մեծամասամբ հաշմանդամներ, ծեր և հիվանդ մարդիկ էին և նրանց խնամող բարեկամներ: 1990 թ հունվարի 13-ին ջարդերը ստացան կազմակերպված, ուղղորդված և զանգվածային բնույթ: Առկա են վայրագությունների, առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունների, խմբակային բռնաբարությունների, մարդկանց ողջ-ողջ այրելու, պատուհանից դուրս շպրտելու, անդամահատման և գլխատման բազմաթիվ վկայություններ: Զոհերի ստույգ թիվը առ այսօր հայտնի չէ: Տարբեր տվյալներով սպանվել է 150-400 մարդ, հայուրավոր մարդիկ` խեղվել: Ջարդերը շարունակվեցին շուրջ մեկ շաբաթ, Ադրբեջանի, ԽՍՀՄ իշխանությունների, ներքին զորքերի, և խորհրդային բանակի Բաքվի կայազորի լիակատար թողտվության պայմաններում: Սպանվելուց մազապուրծ եղածները ենթարկվում էին բռնի տեղահանման:Միայն հունվարի 20-ին հասարակական կարգի վերականգնման համար քաղաք մտցվեցին խորհրդային զորքեր:
Հարակից հրապարակումներ`
- Էլիբեգովա. Հայկական կողմը պետք է պատրաստ լինի սադրանքների ոչ միայն առաջնագծում, այլև քարոզչական դաշտում
- Սաֆարովին էլ դնեն Ղարաբաղի նահանգապե՞տ, այդ ե՞ն ուզում. սա անհնար բան է. Դավիթ Բաբայան
- Մենք երբևիցե չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը հայատյաց պետություն է
- Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը փակուղային իրավիճակ է ստեղծում. Վլադիմիր Կազիմիրով
- Անժելա Էլիբեգովան՝ ադրեջանցիների հետ «ընկերության ու սիրո» քարոզի մասին
- Նաև սպորտը՝ Ադրբեջանի պետական քաղաքականության զոհ
- Ադրբեջանն աշխատում է Հայաստանի հաշվին միջազգային հարթակներում ամրապնդել իր դերը. Անժելա Էլիբեգովա
- Բաքվի ջարդերը պետք է որակվեն ցեղասպան գործողություններ. Աշոտ Մելքոնյան
- Հայատյացությունն Ադրբեջանում ցեղասպանության մոտիվացիա է. Արցախի ՄԻՊ
- Հունգարիան Սաֆարովին 7մլն դոլարով վաճառել է Ադրբեջանին. Նոր բացահայտումներ
- Հակահարված՝ Ադրբեջանի հայատյաց քարոզչությանը. գործարկվել է caviar-diplomacy.net կայքը
- Ռուբեն Մելիքյան. Արցախում հիշում են հունգարացիներին, ովքեր բողոքեցին Սաֆարովին արտահանձնելու որոշման դեմ
- Արցախի ՄԻՊ-ն ու ԱՄՆ կոնգրեսականները քննարկվել են Ապրիլյանի ընթացքում Ադրբեջանի կատարած վայրագությունները
- Ամերիկահայ գրողը պատմում է Բաքվի ջարդերի մասին իր հուշերը
- Արցախի օմբուդսմենը Եվրոպական խորհրդարանում ներկայացրել է Ապրիլյանում Ադրբեջանի վայրագությունները
- Լարիսա Ալավերդյանը՝ Բաքվի ջարդերի մասին
- Քյարամ Սլոյանի իրերը հայրը զորամասից տուն է բերել
- ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի վայրագությունների ապացույցները
- Քյարամ Սլոյանի հայրը երկու օրից Արցախ է մեկնելու
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Ապրում էինք մշտական վախի մթնոլորտում»
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Բաքվում նրանք կազմակերպել էին համակենտրոնացման ճամբար»
- Բաքվի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում
- «Սովորական ցեղասպանություն» նախագծի հերթական աշխատանքը նվիրված է լինելու Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցին
- Ա. Էլիբեգովա. Ադրբեջանում հակահայկական թեմատիկան բավականին ռեյտինգաբեր է
- Սնեգիրյով. Բաքվի ջարդերը Հայոց ցեղասպանության շարունակությունն էին
- Հ. Ուլուբաբյան. Թուրքական ձեռագրով են իրագործված Սումգայիթի, Բաքվի ջարդերը
- Բաքվի ջարդերը նախապես պլանավորված ու կազմակերպված էին
- Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Վաշինգտոնում
- Բ. Սահակյան. Շուշիի և Բաքվի ջարդերը մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը