«Թուրքիային տնտեսապես ոչնչացնելու» սպառնալիքից հետո ԱՄՆ նախագահը Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակն ու առևտրային հարցեր։ Այս մասին գրում է kommersant-ը։
Ինչպես թվիթերում հայտնել է Դոնալդ Թրամփը, խոսել են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հաջող պայքարի ու 20 մղոն երկարությամբ անվտանգության գոտու մասին։
«Քննարկել ենք նաև երկու երկրների տնտեսական համագործակցությոունը՝ նրա ընդլայնման նրա պոտենցիալը»,-թվիթերում գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ 2018թ.-ի դեկտեմբերի 19-ին Թրամփը հայտարարեց Սիրիայից ԱՄՆ զորքերի դուսրբերման մասին։ Ենթադրվում էր, որ 2000 զինվորականները պետքէ երկրից հեռանային 30 օրվա ընթացքում, սակայն այնուհետ The New York Times-ը հայտնեց, որ ԱՄՆ նախագահը համաձայնել է երկարացնել ժամկետը մինչև 4 ամիս։
Նախօրեին Թրամփը թվիթրեով նաև սպառնացել էր «տնտեսապես ոչնչացնել» Թուրքիային, եթե նա Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը դիտարկի որպես հնարավորություն քրդերի դեմ գործողություններ իրականացնելու համար ու կոչ էր արել ստեղծել 20 մղոն անվտանգության գոտի։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը սպառնում է տնտեսապես կործանել Թուրքիային
- Թուրքիայի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Սիրիայում առկա իրավիճակը