«Հրապարակ». ԱԺ-ում կան մարդիկ, որ որոշել են դիմում գրել հեռանալ, եթե Կոստանյանը նշանակվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ դեկտեմբերին գրել էինք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին հավակնում է Արարատ Միրզոյանի նախկին օգնական, ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը: Թեև Կոստանյանը հերքել էր մեր տեղեկությունը, իսկ երեկ մեր լրագրողին ասել է, որ նման առաջարկ չի ստացել: Իսկ Արարատ Միրզոյանը մեր լրագրողի հարցին՝ Կոստանյա՞նն է դառնալու ԱԺ աշխատակազմի ղեկավարը, հորդորել է սպասել:
Մենք տեղեկացանք, որ Կոստանյանի նշանակմանն են սպասում նաև ԱԺ աշխատակազմում, որտեղ կան մարդիկ, որ որոշել են դիմում գրել հեռանալ, եթե Կոստանյանը նշանակվի։ Ի դեպ, այս պաշտոնն այլևս աշխատակազմի ղեկավար չի կոչվում, այդ հաստիքի կարգավիճակը բարձրացել է՝ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար է կոչվում, և այն զբաղեցնողը պետք է կարողանա Հայաստանը պատշաճ ներկայացնել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում