«Ժողովուրդ». Կասկածներ կան, որ քվեաթերթիկը պատգամավորն անվավեր է դարձրել մտածված
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ խորհրդարանի պատմության մեջ երեկ առաջին անգամ ԱԺ նախագահն ընտրվեց միաձայն. եթե նախկինում ընդդիմադիր խմբակցությունները կա՛մ բոյկոտել են ԱԺ նիստն ու չեն մասնակցել ԱԺ նախագահի ընտրությանը, կա՛մ այլընտրանքային թեկնածու են առաջադրել, ապա երեկ, ընդհակառակը, ոչ միայն իշխանական «Իմ քայլը» դաշինքը, նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կողմ քվեարկեցին Միրզոյանին: Արդյունքում նա ստացավ 131 կողմ և 0 դեմ ձայն: Միայն մեկ քվեաթերթիկ է ճանաչվել անվավեր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անվավեր քվեաթերթիկի վրա նշում է արվել և՛ «կողմ», և՛ «դեմ» վանդակում: Կասկածներ կան, որ քվեաթերթիկը պատգամավորն անվավեր է դարձրել մտածված: Թե ով է եղել այդ պատգամավորը, խորհրդարանական մեր աղբյուրները դժվարացան մատնանշել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում