Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Հիշեցնենք՝ նիստում քննարկվում էր վերջինիս կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը, նիստում իրենք ներկայացրել են իրենց առարկությունները: Նա նաև տեղեկացրեց, որ ներկայացնելու են «Մարտի 1-ին» առնչվող տեսանյութեր, որոնց մի մասը մինչ այժմ չի ներկայացվել։
«Մարտի մեկի հետ կապված տեսանյութեր են: Մարտի 1-ին նախորդող հանրահավաքներից որոշ դրվագներ պետք է ներկայացնենք տեսանյութերի ձևով և ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խոսակցությունները: Կալանավորման հետ կապված խնդիրը քննելիս դատարանը պետք է քննության առնի հիմնավոր կասկած առ այն, որ անձը կարող է կատարած լինել այդ արարքները, որ իրեն վերագրվում են: Մեղադրանքի մեջ կա կարևոր մի դրույթ, որ հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ և անզեն: Մեղադրող կողմը սրա վրա լուրջ մեղադրանք է կառուցել՝ հիմքում դնելով այն փաստարկը, որ հնարահավաքները եղել են բացառապես խաղաղ ու անզեն:
Հանգամանքներից մեկը, որ պետք է քննվի, այն է, թե արդյոք հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ և անզեն: Ի թիվս այլի՝ մենք ուզում ենք ամենայն հստակությամբ ցույց տալ, որ մասնավորապես մարտի 1-ի հանրահավաքը Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա չի եղել խաղաղ և անզեն»,- ասաց փաստաբանը:
Ալումյանը միաժամանակ տեղեկացրեց, որ իրենք տեսանյութերը վերցրել են համացանցից:
Նա նաև նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանին նախկինում մեղադրանք առաջադրված չի եղել, բայց հիմա այնքանով, որքանով մեղադրանքն առաջադրված է, անհրաժեշտ համարեցին տեսանյութ ներկայացնել, որտեղ երևում է, թե ինչպես մի քաղաքացիական հագուստով անձ ցուցարարների ուղղությունից կրակում է ոստիկանների ուղղությամբ, բայց՝ գլխավերևով:
Պաշտպանն ընդգծեց, որ այդ տեսանյութն առկա է եղել, ինքը, որպես ՀՀ քաղաքացի, դիտել է այն։ Երբ իրենք տեսանյութը ներկայացրել են քննիչին, պարզվել է, որ տեսանյութը վաղուց վերջինիս մոտ կա, ավելին՝ ուղարկվել է փորձաքննության:
«Երբ լուսածիր փամփուշտներով է գնում այդ ամեն ինչը, իհարկե տեսանելի է։ Երևում է, որ ոստիկանական ուժերի ուղղությամբ է գնում կրակոցը, ոչ թե ոստիկանների վրա, այլ գլխավերևով է գնում կրակոց: Մենք չենք կարող ասել և մեր ֆունկցիաների մեջ չի մտնում ասել՝ ով է եղել կրակողը, բայց հուսով ենք, որ նախաքննական մարմինը ամեն միջոց կձեռնարկի, րպեսզի դա կպարզի»,- նշեց Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Պատճառաբանությունն ընդունելի չէ
- Արամ Օրբելյան. Ինքնաբացարկ ենք հայտնել դատավորին
- Փաստաբան. Ես տեսնում եմ, որ բոլոր դատավորները խուսափում են Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին
- «Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել
- Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով մեղադրանքի կողմը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
- Ալումյան. Մենք գտնում ենք, որ Քոչարյանը չպետք է կալանքի տակ գտնվեր
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան