ԱԺ բոլոր հանձնաժողովները պետք է համաչափ ծանրաբեռնվածություն ունենան. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ այսօրվա նիստի ժամանակ առաջարկեց Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անվան մեջ ներառել եվրասիական բառը։
«Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ այդ անվանումով կոչվեր, որովհետև տարածաշրջանում այլ ինտեգրացիոն գործընթացներ չկան, որոնց մենք մաս ենք կազմում, հետևաբար անվանումը հետագայում կարող է խնդիրներ առաջացնել։ Օրինակ, տարածաշրջան ասելով՝ ի՞նչ նկատի ունենք։ Մենք եվրոպական տարածաշրջանի մեջ էլ ենք մտնում։ Ճիշտ կլիներ, որ այս հանձնաժողովը միտված լիներ Եվրասիական տնտեսական միությանը»,- ասաց պատգամավորը։
Էդմոն Մարուքյանի խոսքով, պետք է ամեն ինչ անել, որ ոլորտային օրենսդրությունները հնարավորինս ճիշտ բաշխվեն հանձնաժողովների միջև։ Սրա նպատակը, ըստ պատգամավորի այն, է, որ բոլոր հանձնաժողովները համաչափ ծանրաբեռնվածություն ունենան։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին համաձայնեց, որ պետք է ամեն ինչ անել՝ լուծելու հանձնաժողովների ծանրաբեռնվածության հարցը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա երկուսով
- ««Իմ քայլը» պատրաստ է ընդդիմությանը թույլ տալ ԱԺ հաշվիչ հանձնաժողովում 2-ական տեղ ունենալ»
- «Ժամանակ». Խորհրդարանում կլինի նաև ԵՏՄ հարցերով մշտական հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան